Տուրեր
Տուրեր ամբողջ աշխարհով
Ողջունում ենք ձեզ Կառլովի Վարիում՝ Չեխիայի ամենահայտնի առողջարանային քաղաքում, որտեղ յուրաքանչյուր անկյուն շնչում է շքեղությամբ և խաղաղությամբ։ Տաք հանքային ջրերը, դարերի պատմություն ունեցող սպա ավանդույթները և հիասքանչ ճարտարապետությունը միահյուսվում են՝ ստեղծելով հանգստի և վերականգնման իդեալական վայր։
Բարի գալուստ Լոնդոն՝ մի քաղաք, որտեղ պատմությունը համընկնում է ապագայի հետ, որտեղ Թեմզայի ափերին բարձրանում են ինչպես հնագույն աշտարակներ, այնպես էլ ժամանակակից երկնաքերեր։ Այս քաղաքը ոչ միայն Միացյալ Թագավորության մայրաքաղաքն է, այլև մի հարթակ, որտեղ ծավալվում է համաշխարհային արվեստը, մշակույթը, նորաձևությունը և նորարական տեխնոլոգիաները։
Բարի գալուստ Կրետե՝ Հունաստանի ամենամեծ կղզին, որտեղ հին առասպելները համադրվում են աներևակայելի բնության, կապույտ ծովի և հյուրընկալ մարդկանց հետ։ Այստեղ ամեն ինչ սկսվում է արևից, բայց ավարտ չի ունենում, որովհետև Կրետեն ապրում է սրտում՝ որպես իրական դրախտ։
Բարի գալուստ Բավարիա՝ Գերմանիայի ամենագեղատեսիլ և ինքնատիպ տարածաշրջանը, որտեղ ամեն անկյուն շնչում է պատմություն, բնություն և մշակույթ։ Այստեղ դուք կհայտնվեք հեքիաթի մեջ՝ Նոյշվանշտայնի ամրոցով, լճերի հայելու պես մաքուր ջրերով, կանաչ հովիտներով ու հավերժ գարնան բույրով։
Բարի գալուստ Փարիզ՝ քաղաք, որը ապրում է ոչ միայն քարտեզի վրա, այլ՝ սրտերում։ Այն քաղաքը, որտեղ յուրաքանչյուր փողոց՝ իր սալապատ մայթերով, բույրերով ու մթնոլորտով, պատմում է սիրո, գեղեցկության և ոգեշնչման պատմություն։ Այստեղ ամեն պահ կարող է դառնալ հիշողություն՝ լուսանկար, բանաստեղծություն կամ մի պարզ ժպիտ Սեն գետի ափին։
Բարի գալուստ Հոնգ Կոնգ՝ քաղաք-մեգապոլիս, որը քնի մասին ոչինչ չի լսել։ Այստեղ բարձրահարկերը համատեղվում են հնագույն տաճարների հետ, արևելյան ավանդույթներն՝ արեւմտյան ճոխության։ Սա քաղաք է, որտեղ ամեն պահն ապրում ես լիարժեք՝ հիանալով, համտեսելով, զգալով։
Բարի գալուստ Վենետիկ՝ մի քաղաք, որը կառուցված է ջրի վրա, բայց ապրում է սրտերի ներսում։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ է՝ փողոցների փոխարեն կանալիք են, մեքենաների փոխարեն՝ գոնդոլաներ, իսկ ժամանակը հոսում է կամաց ու ռոմանտիկ, ինչպես Սան Մարկոյի զանգակատան ստվերը ջրի վրա։
Բարի գալուստ Մադրիդ՝ մի քաղաք, որտեղ ժպիտը բնական է, իսկ փողոցային երաժշտությունը հնչում է իսպանական արևի տակ։ Այստեղ մշակույթը ապրում է ամեն անկյունում՝ պատմական պալատներում, թանգարաններում, պլազաներում և իհարկե՝ տեղացիների մեջ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքրիկ կտոր է Մադրիդի կենդանի հոգուց։
Բարի գալուստ Նյու Յորք՝ աշխարհում ամենաակտիվ, բազմազան և վառ քաղաքը։ Այստեղ ամեն պահը պատմություն է, ամեն փողոց՝ կինոդրամա, և ամեն անկյուն՝ նոր հնարավորության սկիզբ։ Քայլեք Մանհեթենով, լսեք քաղաքը, զգացեք ռիթմը ու հասկացեք՝ դուք արդեն Նյու Յորքի մի մասն եք։
Շնորհակալություն Վահե Երիցյանին և կուրատորներին հետաքրքիր,անվտանգ,հոգատար ճամբար կազմակերպելու համար
Շնորհակալ ենք այսքան դրական էմոցիաների ու անմոռանալի օրերի համար❤️
Շնորհակալ ենք խմբի ղեկավարից ,անձնակազմից այսքան լավ ու պոզիտիվ օրեր տալու համար❤️ամենակարևորը ափորձանք տեղ հասնելու համար🙏🏻
Հարգելի Վահե եւ կազմակերպչական թիմ,
Շնորհակալություն Ձեր նվիրված աշխատանքի, հոգատարության և այն անմոռանալի փորձի համար, որ դուք պարգևեցիք մեր երեխաներին։
Համոզված եմ, որ երեխաները ցանկություն կունենան մասնակցելու այլ նախաձեռնություններին։
Հարգանքով՝
Լուսինե
Շատ շնորհակալ ենք ողջ անձնակազմին հիանալի կազմակերպելու և երեխաներին անմոռանալի տպավորություններ պարգևելու համար։
Շնորհակալություն հետաքրքիր և հագեցած հանգստի համար
Շնորհակալություն բոլորիդ,Ձեր կատարած աշխատանքի`երեխաներին նման անմոռանալի,հիշարժան օրեր պարգևելու համար:Ձեզ անսպառ ուժ և եռանդ:
Շնորհակալ ենք ողջ անձնակազմից, ուշադիր, սրտացավ, ջերմ ու համբերատար վերաբերմունքի համար:
Հատկապես, որ երեխաները արդեն իսկ ցանկանում են կրկին ձեզ հետ ճանապարհորդել:❤️❤️
Հարգելի @Vahe Yeritsyan @Milena Gharakeshishyan @Anna Baghdasaryan @Education Center Praha @D&V Travel: Ես Սոֆյայի մայրիկն եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երեխաների անվտանգ ճամփորդությունը կազմակերպելու համար։ Այս օրերը միշտ կմնան երեխաների հիշողության մեջ։ 😍Մեր համար սա առաջին փորձն էր, որը կազմակերպվեց բարձր մակարդակով։ Հույս ունեմ, բոլորիս համար շարունակական կլինի։🛫 Բոլորիդ մաղթում եմ առողջություն և նպատակների իրականացում։ 🫂❤️
❤️Ձեր ողջ թիմին շատ շնորհակալություն❤️ շատ մեծ պատասխանատվություն է, որը փայլուն կատարում եք:) ապրեք❤️
Բարև ձեզ,ես Հակոբյան Սամվելի մայրիկն եմ։
Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար,շնորհակալություն ձեր թիմի յուրաքանչյուր անդամին` հիանալի աշխատանքի համար։
Ես Արիկի մայրիկն եմ մենք նույնպես շատ շնորնապալ ենք անմոռանալի ճամփորդության նամար❤️Արիկը շատ գոհ է եէ ոգեվորված❤️
Բարև ձեզ մենք ենք շնորհակալ այսքան կազմակերպված և հիանալի թիմային աշխատանքով ❤️ Այսօր մերը թվով 3 ճամբարն է ձեզ հետ ՝հենց այնպես չէ, որ ընտրել ենք ձեզ🥰 Արամը ոգևորված սպասում է այսօրվա ճանապարհորդությանը դեպի Լոնդոն😊 Մինչ հանդիպում🤗
Barev Dzez , menq el Dzez enq shnorhakal Vahe jan inchpes misht amen inch@ bardzr makardakov kazmakerpelu hamar. Amen inch aynqan lav e kazmakerpvum , vor Samvels 2- rd angam e tpavorvac veradarnum Barselonayic🥰🥰👍👍
Barev Dzez, Laurai maman em, ev anchap shnorhakal em amen inchy ayspes bardzr makardaki kazmakerpelu hamar, hogataruryan, erexanerin anchap ushadir linelu hamar. Menq anpayman eli sharunakelu enq champordel dzez het!!❤️❤️🥰 Anchap shnorhakal enq Dzez🙏🙏❤️
«Դի ընդ Վի» թրեվլը տուրիստական գործակալություն է, որն առաջարկում է համապարփակ ճանապարհորդական ծառայություններ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար։ Մեր նպատակն է Ձեր յուրաքանչյուր ճամփորդություն դարձնել հեշտ, անվտանգ և անմոռանալի։
